Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։

Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։

Ի պատասխան՝ Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է նախ՝ 40, այնուհետև՝ 150 հազար դրամ կաշառք։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Related posts

Ապատեղեկատվությունը՝ ընտրական պայքարի զենք․ մեդիան՝ հակազդման առաջնագծում

Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել

Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամներ է թիրախավորել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին