Հրդեհ Աբովյան քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում. տարհանվել է 30 քաղաքացի

Հունվարի 17-ին՝ ժամը 09։08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի 1-ին նրբանցքում գտնվող շենքերից մեկում։

Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:53-ին, մարվել՝ 10:09-ին: Այրվել են շենքի միջանցքների կախովի պլաստմասսայե առաստաղները (մոտ 156 քմ), պլաստմասսայե դռները, ավտոկայանատեղիում գտնվող օդափոխման համակարգը և էլեկտրամալուխներ։

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան