Պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման թեմայով:

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել:

Հիմա էլ հայտարարում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»,- վարչապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛…

Опубликовано Mané Gevorgyan Воскресенье, 3 октября 2021 г.

Related posts

2024 թվականի ապրիլը դարձավ ռեկորդային ամենատաքը․ Լևոն Ազիզյան

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Լուկաշենկոն կոչ է արել համակարգել ԵԱՏՄ-ի աշխատանքը երրորդ երկրների հետ