Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Մենք մեր նախկին փորձից պետք է որոշակի հետևություններ և դասեր առնենք: Մենք այս այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք: Երկու տարի առաջ նման այցի լինելն արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր, այսինքն՝ նկատի ունեմ՝ այդ ակնկալիքն արդեն կայացել է, և իմ պատկերացրած ակնկալիքն այն է, որ այս այցը պետք է ապահովվի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը, և մեր տրամադրվածությունն այդպիսին է: Այդ մասին Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար, նաև պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել՝ մասնակցելու Հայաստանում հաջորդ տարի գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը Երևանում տեղի է ունենալու նաև Թուրքիայի աջակցությամբ:

«Որովհետև Թուրքիան նույնպես Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափի անդամ է: Եվ ես պատրաստվում եմ հրավիրել նախագահ Էրդողանին մյուս տարի գարնանը, իհարկե, ամսաթվերը դեռ ճշտվում են, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և հույս ունեմ, որ հաջորդ տարի արդեն մեր հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում»,- տեղեկացրել է վարչապետը:

Related posts

Իրանի վրա հարձակումներով Իսրայելը տարածաշրջանը տանում է լիակատար աղետի. Արաղչի

ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության չվճարելու հարցը կարող է քննարկվել դեկտեմբերի 31-ից հետո. Պանկին

25 տարի հոգեբանական և սոցիալական աջակցության առաջամարտիկ