Պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան. ԱՄՆ-ում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել

ԱՄՆ-ում սկսվել է անօրինական ներգաղթյալների լայնածավալ արտաքսումը:

Առաջին մի քանի հարյուր մարդիկ արդեն տուն են ուղարկվել ռազմական ինքնաթիռներով։

Այս մասին տեղեկությունը հստատել է նրա մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը՝ հայտնելով որ «հարյուրավոր միգրանտներ» ձերբակալվել և արտաքսվել են: Այսպիսով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից ընդամենը չորս օր անց կատարել է իր հիմնական նախընտրական խոստումներից մեկը։

«Թրամփի վարչակազմն արդեն ձերբակալել է 538 անօրինական ներգաղթյալի։ Սկսվել է պատմության մեջ ամենամեծ արտաքսումը»,- Լևիտի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն է մտցրել  և հայտարարել «միլիոնավոր անօրինական ներգաղթյալների» զանգվածային արտաքսման ծրագրերի մասին։ Նա նաև հայտարարել է լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին՝ հարավային սահմանին վերահսկողությունն ուժեղացնելու համար։

Միջոցառումները մտնում են Թրամփի ռազմավարության մեջ՝ նվազեցնելու անօրինական ներգաղթյալների թիվը, որոնցից մոտ 11 միլիոնը ԱՄՆ-ում է ապաստանել:

 

Related posts

Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Ախուրյանի բնակիչ 12-ամյա տղան հեծանվային պատահարից ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում