«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները Շիրակի մարզում են

Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» դաշինքի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում ընտրողների հետ:

Քարոզարշավի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում մոմ են վառել և աղոթել Հայաստանի ու Արցախի խաղաղության, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի և մեր գերիների շուտափույթ վերադարձի համար:

Մոմավառությունից հետո դաշինքի ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն՝ ծաղկեպսակ տեղադրել և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել մեր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:

Related posts

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները

Արարատ Միրզոյանը և Կոնստանտինոս Կոմբոսը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր