Պատերազմից տուժած ՀՀ համայնքների քաղաքացիներին միանվագ ֆինանսական օգնություն կհատկացվի

Կառավարության հաստատմանն է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման,Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով շահառուները կրել են գույքային վնասներ, որի արդյունքում նրանք կանգնել են մի շարք, այդ թվում սոցիալական, խնդիրների առաջ, որոնց լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով:

Աջակցությունը կտարամդրվի Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ-Բեկ, Ներքին Խնձորեսկ բնակավայրերի և Կապանի Չայ-Զամի տեղամասի բնակիչներին, որոնք կրել են գույքային վնասներ

Related posts

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով