Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023–ին կրկին պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրա­ժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով, ինչպես նաև տրանսպորտային միջոց­ներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից տրանսպոր­տային միջոցների ներգրավվումը: Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յիններով»,- նշված է նախագծում:

Related posts

Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ