Պայթյուն Վլադիկավկազում՝ ԱԹՍ անկման պատճառով

Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։

Ռուսական լրատվամիջոցների հրապարակած անվտանգության տեսահսկման կադրերը ցույց են տալիս, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի մոտ։ Ներկայումս փորձագետները որոնում են խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները:

Օպերատիվ-քննչական գործողության նախնական արդյունքները հաստատել են, որ Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի ու հրդեհի պատճառ են դարձել անօդաչու թռչող սարքերի բեկորները։ Իսկ առևտրի կենտրոնի անվտանգության տեսախցիկները ցույց են տալիս, որ պայթյունը տեղի է ունեցել շենքից դուրս»,- գրել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։

Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են կովկասյան տարածաշրջանի, հատկապես Չեչնիայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին:

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան