Պայթյուն Արարատի մարզում. կա զոհ

Օգոստոսի 3-ին ողբերգական դեպքն է տեղի ունեցել Մասիս քաղաքում:

Այդ օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել․ բժիշկները հայտնել են, որ կանչով մեկնել են Խաչփառ գյուղի 6-րդ փողոց, որտեղ հարազատները հայտնել են, որ գազի պայթյունի հետևանքով մահացել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա Երվանդ Խ.-ն, որի մարմինը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ոստիկանների կողմից պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում Երվանդ Խ.-ն իրենց տանը կից ավտոտնակում իր կողմից շահագործվող «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայի ընթացամասերի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազի բալոնչիկով («ֆարսունկա») տաքացրել է ավտոմեքենայի առջևի ձախ ընթացամասը, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն, և Երվանդ Խ.-ն տեղում մահացել է:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ