Պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով ԲԿ-ներ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, 58-ն առողջացումով դուրս են գրվել. Անահիտ Ավանեսյան

Պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով ԲԿ-ներ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, 58-ն առողջացումով դուրս են գրվել: Այս պահին 4 քաղաքացի է գտնվում ԲԿ-ներում, նրանց վիճակը գնահատվում է բավարար, և առաջիկա օրերին ապաքինումով բոլորը դուրս կգրվեն: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ, և բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն, և հիմնական մասը, հենց առաջին օրը ստանալով տեղում բուժօգնությունը ամբուլատոր կերպով, ուղարկվել են տուն:

Նախարարը նշեց, որ լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվել են: «Ամբողջն ընթացել է բարեհաջող, և բոլորը, իհարկե ապաքինումով, դուրս կգրվեն»,- ասաց նա:

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ամբողջ բուժօգնությունը և հաջորդիվ, եթե անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության, կլինի ամբողջությամբ անվճար:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր