Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել: Ռուսական կողմի տվյալով՝ փոխանակումը տեղի է ունեցել բելառուսա-ուկրաինական սահմանի սահմանային անցակետերից մեկում։ Ռուսաստանը փոխանցել է 252 աճյուն, Ուկրաինան՝ 23։

Փոխանակման փաստը հաստատել է նաև ուկրաինական համակարգող շտաբը։ Այնտեղ հստակեցրել են, որ զոհվածների մարմինների վերադարձին աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Նախորդ անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների մարմիններ էին փոխանակել ավելի քան մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 13-ին։ Այն ժամանակ ռուսական կողմին է փոխանցվել 24 մարմին, ուկրաինականին՝ 261։ Օգոստոսի 19-ին էլ, տեղի է ունեցել գերիների փոխանակման նոր փուլ. կողմերը միմյանց վերադարձրել են 103-ական զինվորական։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք