Պաղեստինի ղեկավարը հրաժարվել է Իսրայել կատարած այցի ընթացքում հեռախոսազրույց ունենալ Բայդենի հետ. ԶԼՄ

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հոկտեմբերի 18-ին ամերիկացի առաջնորդի՝ Իսրայել կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է իսրայելական պետական ​​Kan ռադիոն՝ հղում անելով Արևմտյան ափի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում տիրող իրավիճակին ծանոթ աղբյուրին: Ռամալլայում է գտնվում Պաղեստինի առաջնորդի գրասենյակը։

Ըստ ռադիոկայանի՝ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները հոկտեմբերի 18-ին փորձել են հեռախոսազրույց կազմակերպել երկու առաջնորդների միջև, սակայն Աբբասը մերժել է առաջարկը։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում