Բահրեյնի մայրաքաղաքում ցուցարարները հրկիզել են Իսրայելի դեսպանատան շենքը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ցուցարարները հրկիզել են Իսրայելի դեսպանատան շենքը։ Այս մասին հայտնում է Maariv թերթը։

Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ մի խումբ ցուցարարներ ջահերով մոտեցել են դիվանագիտական ​​առաքելության շենքին, հետո դրանք նետել դեսպանատան ուղղությամբ։ Հրկիզման պահին առաքելության շենքում ոչ մի աշխատակից չի եղել։

Հոկտեմբերի 18-ին Yedioth Ahronoth-ը հայտնել է, որ Իսրայելը ստիպված է եղել տարհանել իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները Եգիպտոսում և Մարոկկոյում՝ Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առաջացած ցույցերի պատճառով: Հոկտեմբերի 19-ին Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ Իսրայելի ԱԳՆ-ն որոշել է տարհանել իր բոլոր առաքելությունները Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Բահրեյնում։

Պաղեստինին աջակցող ցույցեր են տեղի ունենում նաև եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, որոնք երբեմն վերաճում են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը