Չստացված անասնագողություն, մարմնական վնասվածքներ և՝ ոչ միայն

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Օշական գյուղում իրենց անասնագոմից փորձել են գողություն կատարել, իսկ երբ որդին նկատել է` որդուն կացինով հարվածել են ու փախել, նաև հայտնել էր, որ որդուն տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցի հաղորդումը: «Գագաթային շրջանի սալջարդ վերք, քերծվածքներ, որովայնի բութ վնասվածք» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն էր դիմել Օշական գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ իրենց անասնագոմում իրեն ծեծել են քլունգով:
Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների ադրյունքում պարզվեց, որ անասնագողության փորձ անողն ու քլունգով վնասվածք հասցնողը տուժած տղամարդու մոտ հովիվ աշխատող համագյուղացին է, 22 տարեկան մի երիտասարդ:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և Աշտարակի ոստիկանները սկսեցին 22-ամյա երիտասարդի փնտրտուքը:
Դեկտեմբերի 19-ի երեկոյան, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում քրեական հետախույզները հայտնաբերեցին, ձերբակալեցին և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 22-ամյա երիտասարդին: Նա խոստովանեց, որ գողության նպատակով մտել էր գոմ, հետո էլ քլունգով հարվածել անասնատիրոջն ու դիմել փախուստի: Բայց սա դեռ բոլորը չէր:
Աշտարակի քրեական հետախույզների հետագա գործողությունների արդյունքում պարզվեց, որ անասնատիրոջ և հովվի հարաբերությունները ժամանակին եղել են գործընկերային, երբեմն էլ` չափից դուրս: Նրանք անցած տարվա դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող մի առանձնատան եվրոպատուհանը բացել, մտել էին ներս և գողացել հեռուստացույց, 200 լիտր տարողությամբ 16 պլաստիկ տարա, սպասք ու հագուստներ, որոնք անասնատիրոջ «ՈՒԱԶ-ով» տեղափոխել էին նրա տուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում