Բաքվի պահանջները ներկայացված են եղել դեռևս օգոստոսին. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պարզաբանումը

Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակներում, որը ՄԻԵԴ-ի կողմից չի բավարարվել:

Ադրբեջանը, ամբողջական գանգատ ներկայացնելու կոնվենցիոն իրավունքը իրացնելով՝ հայտնել էր, որ միջանկյալ միջոցի կիրառման պահանջից հետո կներկայացնի ամբողջական գանգատ:

Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել…

Опубликовано Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Вторник, 20 декабря 2022 г.

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա