Խարկովում օդանավ է կործանվել

Խարկովի մարզի Չուգուևոյում Ան -26 ռազմական օդանավի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, երկու տուժած ծանր վիճակում հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Իր հերթին, Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը Facebook-ում հաղորդել է, որ Խարկովի ազգային օդուժի համալսարանի մեկ կուրսանտի վերջին պահին թույլ չեն տվել թռչել: Այսպիսով, ինքնաթիռում 27 մարդ է եղել, ոչ թե 28 մարդ, ինչպես ավելի վաղ նշվում էր:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել թռիչքների կանոնները խախտելու և դրանց նախապատրաստվելու հոդվածով, ինչը հանգեցրել է աղետի և ծանր հետևանքների: Դեպքի վայրում աշխատում են Խարկովի կայազորի ռազմական դատախազության աշխատակիցները և Քննչական պետական բյուրոյի քննիչները:

Ուրբաթ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան, Խարկովի մարզում վթարի է ենթարկվել Ան-26 ռազմական օդանավը, որում անձնակազմից բացի, եղել են օդուժի Խարկովի ազգային համալսարանի կուրսանտներ:

Աղետի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով, որը գլխավորում էր փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին:

Related posts

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները