Չի կարող տարածքը լինել անորոշ, իսկ իրավունքը` կոնկրետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության մասին երրորդ զրույցում անդրադառնում է հիմնասյուներից հերթականին` տարածքին, առանց որի պետության գոյությունը հնարավոր չէ:

Քաղաքացիությունը կաված է տարածքի հետ, եթե կա տարածք` կա քաղաքացիություն, չկա տարածք` չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը. իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում. չկա իրավունք, որը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ: Երբ մենք հատում ենք երկրի սահմանը կամ այլ երկրի սահմաններ` ամբողջությամբ փոխվում է իրավունքների ու պարտականությունների համակարգը. յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու օարտականությունների համակարգների առանձնահատկությունը»,- նշում է նա:

Վարչապետի խոսքով` տարածքը իրավունքի և պարտականությունների մասին է նաև: Նա ընդգծում է` կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքի և պարտականության մասին:

«Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր ինքնիշխան տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից»,- ասում է Փաշինյանը:

Related posts

Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա