Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Մարտի 27-ի գիշերվա ժամը 1:55-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Մարտի 29-ի կեսօրին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Աթոյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են թմբուկավոր ատրճանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք և կնիքվել: Տղամարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Related posts

Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը