Չի կարելի Կիևին թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել. Զախարովա

Միջուկային զենք ձեռք բերելու՝ Կիևի ծրագրերը լուրջ մտահոգություն են առաջացնում Մոսկվայում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի Դաշնությունը մշտապես եղել է և լիովին հավատարիմ է մնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և զգալի ջանքեր է գործադրում միջուկային զենքից զերծ աշխարհի ստեղծման ճանապարհին առաջընթացի ուղղությամբ: Մենք մտադիր ենք շարունակել հետևել այդ ազնիվ նպատակին։ Չի կարելի չնշել, որ ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական այս պայմաններում այդ պայմանագրի գործողության համար ուղղակի սպառնալիքներ են առաջանում։ Այդ կապակցությամբ լուրջ տագնապ են առաջացնում Կիևի ռեժիմի կողմից սեփական միջուկային զենքի ձեռքբերման համատեքստում իրավիճակի սրման ծրագրերը։ Դրան պետք է խոչընդոտել»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետի խոսքով՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ժամանակակից աշխարհակարգի հիմնասյուներից մեկն է, որը պետք է պահպանել:

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը