Չինաստանում անվանել են Boeing-ի կործանման ենթադրյալ պատճառը

Չինաստանի հարավում China Eastern ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել շարժիչի խափանումը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով չինական Aerospace Knowledge ամսագրի ավիացիայի մասնագետ Վան Յանգանին։

«Մենք առայժմ տվյալներ չունենք օդաչուների և ավիադիսպետչերների միջև բանակցությունների վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, բարձրության վրա շարժիչի խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով օդաչուները կորցրել են ինքնաթիռի կառավարումը»,- ասել է փորձագետը։

Միաժամանակ նա նշել է, որ ավիավթարի պատճառների մասին եզրակացություններ անելը դեռ վաղ է։ Յանգանի խոսքով՝ պետք է սպասել սև արկղերի վերծանմանը։

Ինքնաթիռում եղել է 132 մարդ՝ 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։

Related posts

5 քաղաքական ուժեր հայտարարել են միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է