Գերմանիան կարևորում է Հայաստանում մեկնարկած դատաիրավական բարեփոխումները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 21-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին:
Նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը։
Գերմանիայի դեսպանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը:
Վիկտոր Ռիխտերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու օրակարգում ընդգրկված հարցերի իրագործմանը, ինչպես նաև ամրապնդելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց առաջնահերթությունները և ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը