Չինաստանի բանակի 24 ինքնաթիռ և 4 նավ մոտեցել են Թայվանին

Թայվանի զինված ուժերy անցած օրվա ընթացքում կղզուն հարող շրջանում գրանցել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի 4 նավ և 24 ինքնաթիռ: Այս մասին ասված է Թայվանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կղզու զինված ուժերը հետևում են իրավիճակին և գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում:

Չինաստանի զինված ուժերը վերջին ամիսներին պարբերաբար պարեկային հսկողություն է իրականացնում կղզու մոտակայքում գտնվող ջրային տարածքներում: Թայվանի նեղուցում լարվածությունն աճել է նախորդ տարվա օգոստոսին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այդ ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցից հետո, ինչը ծայրաստիճան դժգոհություն է առաջացրեց Պեկինում:

Related posts

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին

Պետությունը փրկելու հարց էր. Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին