Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում. Ռոմելլա Աբովյան

Մոտ օրերս չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը կլինի Հայաստանում: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Աբովյանը չնշեց, թե ինչ ժամկետների ու չինական որ պատվաստանյութի մասին է խոսքը:

«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք»,- ասաց Աբովյանը:

Մասնագետը տեղեկացրեց նաև, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Pfizer պատվաստանյութի ներկրման ուղղությամբ:

Related posts

Էբոլայի դեպքեր՝ Աֆրիկայի երեք երկրում․ Հայաստանի համար ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում

«Հետազոտվի՛ր». Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով

Եվրահանձնաժողովը մտահոգված է Ռուսաստանում թոքային ժանտախտի հնարավոր բռնկմամբ