Չարբախի N զորամասի մոտակայքում այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ

Հուլիսի 10-ին, ժամը 15:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախի N զորամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։29-ին, մարվել՝ 18:14-ին։ Այրվել է ցորենի հնձած արտ՝ մոտ 35 հա:

Related posts

Պայթյուն՝ Խաչփառ բնակավայրի գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Փլվածք Գաջեգործների փողոցում․ կա 2 տուժած

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր»-ի մարտկոցներ արտադրող գործարանի վրա