Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին

Ուկրաինայի պաշտպանության ուժերը Պենզայի մարզում խոցել են ձեռնարկություն, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է թևավոր ու բալիստիկ հրթիռների համար սենսորներ, ավիացիոն համակարգերի բաղադրիչներ և տիեզերական հետախուզական արբանյակների համար սարքավորումներ, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ուկրաինական կողմն այդ օբյեկտն անվանել է «տիեզերական, ավիացիոն և ռազմական սարքաշինության ոլորտում առաջատար ռուսական ձեռնարկություն», որը «Ռուսական տիեզերական համակարգեր» հոլդինգի մաս է կազմում, իսկ դա էլ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի բաղկացուցիչ մասն է: Վնասի չափերը ճշտվում են, հավելել են Ուկրաինայի զինված ուժերում։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ խոցված ձեռնարկությունն անվանել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ռազմավարական օբյեկտ, որը զբաղվում է հրթիռային զենքի բաղադրիչների մշակմամբ ու արտադրությամբ, «որոնք ռուսներն օգտագործում են ուկրաինական քաղաքներին և համայնքներին հարվածելու համար»: Զելենսկին նաև նշել է, որ թիրախի հեռավորությունը ճակատային գծից մոտ 600 կմ էր:

Տեղական իշխանությունները հաստատել են հարձակման փաստը, նաև նշել, որ վնասված օբյեկտում զոհեր կամ վիրավորներ չկան։

Related posts

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր

Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ