Ուկրաինան հավանություն չի տվել Սև ծովում բեռնափոխադրումների ապաշրջափակման գործարքին

Ռուսաստանին և Թուրքիային հաջողվել է պայմանավորվել Սև ծովում նավագնացության ապաշրջափակման շուրջ, որը կնպաստի ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի անվճար փոխադրումներին, սակայն Ուկրաինան դեռ համաձայն չէ գործարքի պայմաններին՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Կիևը դեռ համաձայնություն չի տվել, որ Թուրքիան օգնի մաքրել Ուկրաինայի տարածքային ջրերը, քանի որ մտավախություն ունի, որ պաշտպանության վերացումը խոցելի կդարձնի երկրի համար կարևոր նավահանգիստները։ Ըստ Bloomberg-ի՝ Անկարան հույս ունի ՄԱԿ-ի միջամտությամբ փարատել ուկրաինական կողմի կասկածները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիայի մասնակցությամբ Օդեսայից ուկրաինական հացահատիկի արտահանման սխեման։ Ըստ ծրագրի՝ Մոսկվայի թույլտվությամբ Թուրքիան պետք է զբաղվի Ուկրաինայի տարածքային ջրերի ականազերծմամբ։ Թուրքական նավերը ուկրաինական բեռնատար նավերին նաև կուղեկցեն չեզոք ջրեր, որտեղ նրանց կդիմավորեն ռուս զինվորական նավաստիները և Սև ծովով կուղեկցեն մինչև Բոսֆոր՝ սադրանքները կանխելու համար։

Related posts

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն. Փաշինյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները