Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ծրագրի. Շոյգուն զեկուցել է Պուտինին

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ծրագրի: Այս մասին մարտի 11-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը, գրում է regnum.ru-ն։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի»,- ասել է Շոյգուն։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Մերձավոր Արևելքի երկրներից ավելի քան 16 հազար կամավորներ պատրաստակամություն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից մասնակցել ռազմական գործողություններին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան