Կանանց ֆուտբոլի բացարձակ առաջատարը «Հայասան» է

Գյումրու «Հայասա» թիմն իր գերազանց մրցելույթներով ուղղակի հիանալի օրինակ է մնացած մասնակիցների համար: Թեեւ մրցաշրջանի ավարտին դեռ 7 տուր կա, այդուհանդերձ անսխալ կարելի է գուշակել չեմպիոնի անունը: Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մեր աղջիկները ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հարաբերությունները պարզեցին մայրաքաղաքի «Փյունիկի» հետ ու ողջ խաղի ընթացքում ունենալով խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, ի վերջո հանդիպումը շահեցին 4-1 հաշվով: Ինչպես միշտ, իր պարտականությունները գրեթե անթերի կատարեց դարպասապահ Մարիամ Ցոլակյանը:

Related posts

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը

4 կրակոց Աշտարակի խճուղում․ ոստիկանները ձերբակալել են 19-ամյա երիտասարդին

Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար