Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է. Պուտին

ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Վլադիմիր Պուտինի գնահատմամբ՝ պատերազմը մոտենում է ավարտին, քանի որ առավելությունը ռուսական կողմում է, և զորքերը շարունակում են առաջխաղացումը ռազմաճակատի ամբողջ երկայնքով:

Կրեմլի ղեկավարը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել: Նա կրկնել է՝ հակամարտության պատճառն այն է, որ Կիևը փորձում էր մերձենալ Արևմուտքի հետ, որը, ըստ Պուտինի, Ուկրաինան օգտագործում է Ռուսաստանի դեմ։

Պուտինը նշել է՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և դեմ չէ, որ ԱՄՆ-ը միջնորդի դեր խաղա, սակայն վերջնական կարգավորման հասնելիս պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի պահանջները։

Խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ նա վերհիշել է 2022 թվականի Ստամբուլի բանակցությունները և պնդել, որ այդ ժամանակ կողմերն իսկապես մոտ էին համաձայնության։

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ