Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի մարզին

Տագանրոգի նավահանգստում ուկրաինական դրոնների հարվածի հետևանքով հրդեհվել են լցանավն ու վառելիքով լի ջրամբարները, ինչպես նաև վարչական շենքը՝ հայտնել է Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը: Նրա տվյալով՝ մարդիկ չեն տուժել։

Իր հերթին Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան հայտնել է, որ նավահանգստում վնասվել են նավամատույցի բեռնման ենթակառուցվածքը և վարչական շենքը: Հրդեհը մարվել է, նավթի արտահոսք չկա։

Քաղաքապետի խոսքով՝ Տագանրոգում անօդաչուի բեկորների՝ մասնավոր տուն ընկնելու հետևանքով տուժել են մի տղամարդ և մի կին։

Դրոնները հարվածներ են հասցրել նաև Ռոստովի մարզի Արմավիր քաղաքի նավթաբազային, որը պատկանում է Հարավային նավթային ընկերությանը: Հրդեհ է բռնկվել, մարդիկ չեն տուժել:

Related posts

Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ

Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը

Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան