Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և այլ վայրերում հակամարտությունների հետևում կանգնած են ԱՄՆ-ն և նրա արբանյակները. Պուտին

Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում հակամարտությունների հետևում կանգնած են ԱՄՆ-ի իշխող վերնախավերն ու նրանց արբանյակները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Դաղստանում իրավիճակի վերաբերյալ հանդիպումը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ե՛վ պաղեստինցիների ողբերգության հետևում, և՛ ամբողջ Մերձավոր Արևելքում կոտորածի հետևում, Ուկրաինայում, Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և աշխարհի բազմաթիվ այլ հակամարտությունների հետևում կանգնած են ԱՄՆ-ի իշխող վերնախավերը և նրանց արբանյակները»,- ասել է ռուսական պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ դա ակնհայտ է բոլորի համար։

Նա նաև նշել է, որ ամերիկացիները ամենուր ռազմաբազաներ են տեղադրում, ժամանակ առ ժամանակ և առանց որևէ առիթի ռազմական ուժ են օգտագործում, զենք և ֆինանսական ռեսուրսներ են ուղարկում հակամարտության գոտիներ, ատելություն են հրահրում Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ