Ուկրաինայում հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Փերտվարի 28-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Սումգայիթի ջարդերի հայ զոհերի հիշատակին նվիրված ծառայություն է մատուցվել, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Կիևում Պատարագ է մատուցվել Սրբոց Նահատակաց եկեղեցում, որն իրականացրել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի պատրիարքարանի ղեկավար, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:

Պատարագին մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության, Կիևի համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքից և մերձակա շրջաններից Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները:

Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում հայ համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի անցկացնում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին:

Related posts

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բասեն գյուղը 200 տարեկան է