Ուկրաինայի վրա ճնշումը չի հանգեցնի պատերազմի արագ ավարտին. Զելենսկի

Ուկրաինայի վրա ճնշումը չի հանգեցնի պատերազմի արագ ավարտին՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:

«Կարծում եմ, որ եթե ԱՄՆ-ը իսկապես ցանկանում է պատերազմի արագ ավարտ, դա չի լուծվի Ուկրաինայի վրա մեծ ճնշմամբ։ Դա կլուծվի Ռուսաստանի վրա մեծ ճնշմամբ։ Բայց դա նրանց ընտրելու իրավունքն է»,- Le Monde-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա ընդգծել է, որ այսօր Ռուսաստանի վրա ճնշումը պակասում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի կողմից: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը չի օգնում Ուկրաինայում ռազմական գործողությունների նվազեցմանը՝ ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի նավթային հատվածից պատժամիջոցները հանելուց հետո առաջին օրերին Մոսկվան արդեն հարյուր միլիոնավոր դոլարներ է ստացել:

Related posts

Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը

Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ «Կիբեռմարտահրավեր»

Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը