Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ

Ուկրաինայի Լուցկ քաղաքում, ինչպես նաև Ռովնենսկի և Կիրովոգրադի մարզերում պայթյուններ են որոտացել, այդ շրջաններում էլեկտրականության անջատումներ են սկսվել: Սոցիալական ցանցերի ուկրաինացի օգտատերերը հայտնում են նաև Լվովի մարզում տեղի ունեցած պայթյունների մասին։ Լվովի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին իր հերթին հայտարարել է, որ տարածաշրջանում ՀՕՊ համակարգ է աշխատել։

 

Ավելի վաղ Ուկրաինայում հայտնել էին Վոլինի, Խմելնիցկի, Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերում տեղի ունեցած պայթյունների մասին։ Երկրի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում, օդային տագնապ է հայտարարվել։

 

«ՈւկրԷներգո» ընկերությունը հայտնել է երկրի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի սպառման ժամանակավոր սահմանափակումների մասին։ «Էլեկտրամատակարարումն անջատվելու է մայրաքաղաքում, ինչպես նաև Կիևի, Չերկասի, Չեռնիգովի և Ժիտոմիրի մարզերում», – նշել են ընկերությունում:

 

Ուկրաինայում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ: Կիրովոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Ռայկովիչի խոսքով՝ Կրոպիվնիցկի և Գոլովանևսկի շրջաններում կարևոր էներգետիկ օբյեկտներին հրթիռային հարվածներ են հասցվել:

Related posts

Հնդիկ ուսանողների բողոքի ակցիան Գյումրիում

Աղմկահարույց ձերբակալությունից մինչև անօթևանություն. ՄԻՊ-ը Գյումրիում էր

Հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի hետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ