Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է նավթավերամշակման գործարանների, լոգիստիկ կենտրոնի և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազայի վրա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիրմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերը Ռյազանում հարվածներ են հասցրել նավթավերամշակման գործարանին և լոգիստիկ կենտրոնին։

«Ուկրաինան սահմանից 360 կիլոմետր հեռու գտնվող Ռյազանում խոցել է նավթավերամշակման գործարանն ու լոգիստիկ կենտրոն: Հարվածներ են հասցվել նաև ժամանակավորապես օկուպացված Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մոտորանավակների բազային։ Հեռահար պատժամիջոցներ են կիրառվել նաև Պերմի տարածաշրջանի նավթավերամշակման գործարանների, ինչպես նաև Ռոստովի մարզի արտահանման տերմինալի և ռազմական ձեռնարկության նկատմամբ նույնպես»,- գրել է Ուկրաինայի առաջնորդը իր Telegram ալիքում։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել