Ուկրաինաական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի ամենամեծ նավթային նավահանգստի վրա

Լենինգրադի մարզի Պրիմորսկ քաղաքում ուկրաինական գրոհային անօդաչու սարքերը հարձակվել են նավթային նավահանգստի վրա: Մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն Telegram ալիքում գրել է զանգվածային հարձակման և տարածաշրջանում ավելի քան 30 անօդաչու սարքերի ոչնչացման, ինչպես նաև մեկ նավի և պոմպակայանի հրդեհի մասին:

Վիբորգի շրջանում գտնվող Պրիմորսկ նավահանգիստը Բալթյան խողովակաշարային համակարգի վերջնակետն է, որի միջոցով Ռուսաստանը, պատժամիջոցներին հակառակ, լցանավերով արտահանում է հում նավթ և դիզելային վառելիք: Դրա տարածքում կա 18 լցանավ՝ 50 հազար տոննա տարողությամբ: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ սա Ռուսաստանի գլխավոր նավթային նավահանգիստն է, որի բեռնաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 58 միլիոն տոննա:

Անօդաչու սարքերի հարձակման է ենթարկվել նաև «Պուլկովո» օդանավակայանը, ինչի պատճառով ավելի քան 50 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է, մի քանի ինքնաթիռ ուղարկել են այլընտրանքային օդանավակայաններ: Բացի այդ, կասեցվել են թռիչքները նաև մոտակա օդանավակայաններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 221 ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

Related posts

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել