Ու՞մ գրպանից եք վճարվում, պրն. Բագրատյան. Նազելի Բաղդասարյան

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ֆեյբուքյան էջում գրում է.

Ազգային անվտանգային հարցերը ստորադասելով՝ քաղաքական որոշ շրջանակների սպասարկուներ, սեփական գոյությունը հիշեցնելու համար, պարբերաբար տարատեսակ սուտ եւ հորինվածք են մատուցում հանրությանը։
Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այս էլ որերորդ անգամ իր անպատասխանատու հայտարարություններով ուղղակիորեն վնաս է հասցնում մեր երկրին։
Բազմիցս Սյունիքի հարցը շահարկելուց հետո, այսօր էլ աշխարհագրական սահմանները ընդլայնելով՝ հասել է Տավուշ, եւ մտքի «ազատ» թռիչքով Ազատամուտի ճակատագիրն է վիճարկում։
Բա՛վ է խաղաք հասարակության գերլարված նյարդերի հետ և ձեր հիմնազուրկ պնդումներով փորձեք ապակայունացնել երկիրը։ Իմացե՛ք՝ թույլ չենք տալու։
Ի դեպ, պրն. Բագրատյան, ինձ և շատերի մոտ հարց է առաջանում, թե ո՞ւմ գրպանից եք դուք վճարվում, որ նմանօրինակ կեղծիքը փաթեթավորում և որպես իրականություն ներկայացնում եք մեր ժողովրդին:

Ազգային անվտանգային հարցերը ստորադասելով՝ քաղաքական որոշ շրջանակների սպասարկուներ, սեփական գոյությունը հիշեցնելու համար,…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Воскресенье, 7 марта 2021 г.

Related posts

Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran

Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով

207 հազարից ավելի ընտրող, 220 ընտրատեղամաս` Շիրակի մարզում