Որքա՞ն են «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արամ Վարդևանյանին

ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարց ուղղեց թեկնածուին՝ կրկին հետաքրքրվելով ու խնդրելով մասնավորեցնել՝ որքան են, ըստ նրա, «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, քանի որ իր տված հարցին նա այդպես էլ չի տվել կոնկրետ պատասխան:

«Կրկին՝ երևի թե ձեր կողմից հնարավոր է՝ պատասխանների իրացման մոտեցումները շատ տարբերվող են, բայց դա արդեն ձեր մոտեցման հարցն է: Վկայակոչեցի ՀՀ վերջին 8 տարիներին պետական-քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ կրող և այս պահին էլ կրող դիրքորոշումը ներկայացրած իշխանության մասով: Հստակ ներկայացրի, նաև մտահոգությունս էլ ընդգծեցի, որովհետև հիմա ես նույն հաջողությամբ կպատկերացնեի, որ դուք արձագանքի շրջանակում ինձ կասեիք ռեբուսը՝ լուծելու տեսանկյունից 29 հազար 800-ը ինչպես դարձավ 29 հազար 734, և նույն ռեբուսի շրջանակներում այդ նույն հաջողությամբ մենք էլ, իսկապես, 5 օր է, ես շատ կուզենայի հասկանալ՝ հիմա մենք Արարատի մարզի տեսանկյունից ինչ-որ մտահոգություններ պե՞տք է ունենանք, թե՞ չէ, թե՞ այդ 29 հազար 743-ը, որը դուք ընդգծում եք, դրանով գետնի վրա հարցերը լուծված են:

Ավելին՝ ձեր դիրքորոշումների տեսանկյունից մի խզում կա. դուք ասում եք՝ 29 հազար 743-ն է, բայց նույն վճռականությամբ չեք խոսում ՀՀ-ում առկա օկուպացիայի ու դրա լուծման ճանապարհների մասին»,- ասաց Վարդևանյանը:

Related posts

Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև