«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել էին առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Related posts

Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա