«Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»․ Պուտինը պատասխանել է Բայդենի՝ իր հասցեին աղմկահարույց մեկնաբանություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն է մաղթել, փոխանցում է rbc.ru-ն։

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նշել է նա, անձամբ ծանոթ ենք։ Ես կպատասխանեի նրան՝ առողջ եղեք»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա ասում է «առանց հեգնանքի և կատակի»։

ՌԴ նախագահը նաև հավելել է․ «Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»։

Ավելի վաղ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»։ Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, նա պատասխանել էր.«Շուտով կտեսնեք»։

Նա նաև նշել էր, որ լավ է ճանաչում Պուտինին։ Նրա խոսքով՝ «Պուտինը հոգի չունի»։ Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի`Վլադիմիր Պուտինի հասցեին մեկնաբանությունները, ասել էր․ «Նա, միանշանակ, չի ցանկանում հարաբերություններ հաստատել մեր երկրի հետ, և հետագայում ելնելու ենք հենց դրանից»։

Related posts

Թեհրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որի նպատակն էր մասնատել ՀՀ-ն և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ. Խամենեիի խորհրդական

Խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն արգելվում է. ՍԱՏՄ

Աննախադեպ ու չկրկնվող. Անի համայնքի օրը նշվեց մեծ շուքով