Ոստիկանություն բերման ենթարկված՝ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը հասել է 48-ի

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բերման են ենթարկել բողոքի ակցիաների 48 մասնակցի: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Վերոնշյալ անձինք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Տեղեկացնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաք Երևանում:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան