Ոստիկանությունը զգուշացնում է. հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը և մասնակցելու համար նյութապես շահագրգռելը քրեական պատասխանատվություն է առաջացնում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Ըստ հոդվածի՝ նշված արարքների համար (այդ թվում ծանրացնող հանգամանքների զուգորդմամբ) նախատեսված է պատիժ՝ տուգանքից մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում։ «Կոչ ենք անում չխախտել օրենքը, այլապես բոլոր օրինախախտները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Related posts

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր