Ոստիկանության ծառայողի սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Ոստիկանությունից հայտնել էին, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված է։

Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից