Ոստիկանները շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շուրջ 9 կգ 330 գ․ մարիխուանայի, շուրջ 1 կգ․150 գ. մեթամֆետամինի, շուրջ 510 գրամ ափիոնի և շուրջ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ։

Ձերբակալվածները ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են։

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը