Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփի որոշումներին

ԵՄ-ից միասնական և համակարգված պատասխան է խոստացել Թրամփի կողմից նոր մաքսատուրքեր սահմանելու որոշմանըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը Եվրոպայում և այլուր։ Ֆրանսիայի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու իր ծրագրերին դեմ երկրների համար ներմուծման նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանվելու, իսկ հունիսի 1-ից այն կհասնի 25 տոկոսի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։«Ֆրանսիան հավատարիմ է ազգերի ինքնիշխանությանը և անկախությանը Եվրոպայում և այլուր։ Մենք սրանով ենք առաջնորդվում։ Այն հիմք է հանդիսանում ՄԱԿ-ի և նրա Կանոնադրության նկատմամբ մեր հանձնառության համար։ Այս հիմքի վրա է, որ մենք աջակցում ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինային, և մենք ստեղծել ենք ամուր և երկարատև խաղաղության համար կամավորների կոալիցիա՝ այս սկզբունքները և մեր անվտանգությունը պաշտպանելու համար։Այս հիմքի վրա է նաև, որ մենք որոշեցինք մասնակցել Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված զորավարժություններին։ Մենք լիովին ընդունում ենք այս որոշումը, քանի որ Արկտիկայում և Եվրոպայի ծայրամասերում անվտանգությունը սպառնալիքի տակ է։Ոչ մի սպառնալիք չի ազդի մեզ վրա՝ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Գրենլանդիայում, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ վայրում, երբ մենք բախվենք նման իրավիճակների։Մաքսային սպառնալիքները անընդունելի են և տեղ չունեն այս համատեքստում։ Եվրոպացիները կարձագանքեն միասնական և համակարգված ձևով, եթե դրանք հաստատվեն։ Մենք կապահովենք, որ եվրոպական ինքնիշխանությունը պահպանվի։ Այս ոգով ես կհամագործակցեմ մեր եվրոպացի գործընկերների հետ»,- գրել է Մակրոնը։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ