Ոչ մի գողացող չի պլստալու. Նարեկ Գրիգորյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին

«Հարգելի՛ ընդդիմություն, ինչքան գովերգում եք Ռոբերտ Քոչարյանին, այնքան ավելի խորն եք փորում ձեր քաղաքական փոսը, այն փոսը, որն 80 սմ էր, հետո սարքեցիք 1 մ 80 սմ, հիմա սարքում եք 2 մ 80 սմ, որ էլ տեղից չկարողանաք դուրս գալ, քաղաքականությամբ զբաղվել»:

Այս մասին Ազգային ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ շարունակելով.

«Ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանն ունի 4 մլրդ դոլարի կարողություն, ինչո՞ւ չեք բացահայտում: Կբացահայտենք, անհո՛գ եղեք: Բա եթե չենք բացահայտում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամնե՞րն էին գլուխները կախ բերում իրենց գողոնը հանձնում պետությանը: Բերելու ենք, վերցնելու ենք հատիկ առ հատիկ:

Ոչ մի գողացող չի պլստալու: Հասկանում եմ անհանգստությունը, նաև ոգևորությունը: Դե մտածում եք՝ ո՞նց անենք՝ սրանք իշխանության չլինեն, մենք էլ մեր փողերը վայելենք: Գողացված գումարը չի վայելվելու»:

Related posts

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան