«Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման». ԱԺԲ ակցիան Գյումրիում

Գյումրիում երեկ ՙՄայր Հայաստան՚ հուշահամալիրի տարածքում հավաքվել են ՙԱզգային-Ժողովրդավարական բեւեռ՚ շարժման անդամները։ Վերջիններս քայլերթով գնացել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք` փակելով այնտեղ տանող ճանապարհը, նպատակ ունենալով շրջափակել ռազմաբազան։ Նախաձեռնության մասնակիցների խոսքով՝ ակցիան հակառուսական է, պատճառը, ըստ վերջիններիս, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհի փակ լինելու հարցում Ռուսաստանի անգործությունն է:

Ակցիայի մասնակիցների պահանջը Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումն է:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ