Շրջանառության մեջ են դրվում Դրամի 30-ամյակին նվիրված մետաղադրամներ

 

2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին:

Դիմերեսներ՝ ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները։

Դարձերեսներ՝ մետաղադրամների անվանական արժեքները՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերեսներ), Կարապետ Աբրահամյան (դարձերեսներ):

Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:

Նշենք, որ շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրով և դարձերեսի ձևավորմամբ կրկնում են սովորական մետաղադրամները, իսկ դիմերեսը, որպես կանոն, նվիրված է որևէ իրադարձության կամ երևույթի։

Շրջանառու հիշատակային մետաղադրամները թողարկվում են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական մետաղադրամների հետ մեկտեղ և հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով:

 

Related posts

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը