ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ Գազայի հատվածում քառօրյա դադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել` բոլոր ռազմական գործողությունների ընդհատմամբ և 150 պաղեստինցի ձերբակալվածի դիմաց 50 իսրայելցի գերու ազատ արձակման պայմանով: Այդ մասին բանակցությունների արդյունքները ներկայացնելիս հայտարարել է ՀԱՄԱՍ-ը:

«Երկար օրեր տևած դժվար ու բարդ բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ Ամենակարող Աստծո օգնությամբ հումանիտար հրադադարի մասին համաձայնության ենք հասել` քառօրյա ժամկետով: Այս համաձայնությանը հասել ենք Եգիպտոսի ու Կատարի ջանքերի շնորհիվ։ Երկու կողմից դադարեցվում են կրակը, ինչպես նաև ռազմական բոլոր գործողությունները, նաև ռազմական տեխնիկայի տեղաշարժը դեպի Գազայի հատված»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան

600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել